Ամբողջ ՀՀ-ում արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը․ Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԶԼՄ-ների հրապարակումներին, թե երկրում գործող արտակարգ դրությունը կարող է երկարացվել, հիշեցրել է, որ ՀՀ ամբողջ տարածքում արտակարգ դրությունը չի կարող գերազանցել 30 օրը։
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը:
Հետևաբար, ամբողջ Հանրապետության տարածքում նույն ռեժիմի երկարաձգումն օրենքով այլևս անհնար է»,- ասվում է գրառման մեջ։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում