Ucom ընկերության կողմից Veon Armenia-ի բաժնետոմսերի ձեռքբերման վերաբերյալ լուրերին ի պատասխան՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից նշել են, որ գերատեսչությունը համաձայնություն չի տվել գործընթացին և հարցը քննարկման փուլում է, իրականացվում են ուսումնասիրություններ և վերլուծություններ։

Նախարարությունից հայտնում են, որ համաձայնություն չեն տրվել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի պահանջներին համապատասխան։

ԲՏԱՆ-ն արտակարգ դրության պայմաններում հեռահաղորդակցության օպերատորներին, ինչպես նաև դրանց աշխատակիցներին հորդորել է ցուցաբերել պատասխանատվություն և առաջնորդվել օրենքով սահմանված կարգով։

Իր հերթին, Beeline-ից հայտնել են, որ Հայաստանում ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը և չի նախատեսում լքել այն:

«Հայաստանում Beeline-ը շարունակում է աշխատել սովորականի պես՝ կատարելով իր պարտականություններն հաճախորդների և շահակիրների առջև»,- նշել են ընկերությունում: