Արցախում ապրիլի 10-ի ընթացքում թեստավորված անձանցից ևս 2-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, տեղեկացնում է երկրի առողջապահության նախարարությունը։

Առաջին վարակակիրը Միրիկ համայնքի հաստատված դեպքով բնակչի ընտանիքի անդամ է (առողջական վիճակը գնահատվում է բավարար), երկրորդը՝ երկկողմանի թոքաբորբով, էպիդեմիոլոգիական անամնեզով, Հանրապետական բժշկական կենտրոն ընդունված Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակիչ (ծնված 1951 թ.), որի առողջական վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության. ունի նաև ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նշված քաղաքացու ընտանիքի անդամները վերջին 3 օրը գտնվել են ինքնամեկուսացման մեջ՝ բժիշկների խիստ հսկողության ներքո, իսկ քաղաքացու հետ սերտ շփում ունեցողների ու հավանական կոնտակտավորների շրջանակը ճշտվում է: Այս թեմայի հետ կապված նոր մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ: