Հայ ծրագրավորողը ձեռքերը լվանալու մասին հիշեցնող անվճար հավելված է ստեղծել
Հայ ծրագրավորող Անդրանիկ Անտոնյանն անվճար բջջային հավելված է ստեղծել, որն օգտատերին հիշեցնում է կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում պարբերաբար ձեռքերը լվանալու մասին։
Հավելվածը 2-3 օրում է ստեղծվել, քանի դեռ հավելվածի հեղինակը տանն էր՝ կարանտինում։
Wash Hands Reminder-ն արդեն հասանելի է Android-ի օգտատերերին, այն կարելի է ներբեռնել Google Play-ից։ iOS-ի համար նախատեսված տարբերակը շուտով պատրաստ կլինի։
Հավելվածը հնարավարություն է տալիս ժամանակացույց սահմանել, որի ընթացքում օգտատերն ակտիվ է և կանոնավոր ձեռքերը լվանալու կարիք ունի, ինչպես նաև ընտրել հիշեցումների հաճախականությունը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում