Ապրիլի 10-ից Արշակունյաց-Գարեգին Նժդեհ խաչմերուկում երթևեկությունը շրջանաձև կկազմակերպվի
Ապրիլի 10-ից Երևանի Արշակունյաց-Գարեգին Նժդեհի խաչմերուկում փորձնական երթևեկությունը կփոփոխվի, հայտնում են ճանապարհային ոստիկանությունից։
Նշված խաչմերուկում ռետինե կարճասյուների միջոցով կտեղակայվի համապատասխան տրամագծով շրջան և երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև, իսկ լուսացույցները կաշխատեն դեղին թարթող ռեժիմով:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում