Ապրիլի 10-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է հայաստանցիների չորրորդ խմբի մեկնումը Հայաստան։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է դեսպանատունը։

«Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 26 քաղաքացիների մեկնումը հայրենիք»,-ասվում է գրառման մեջ։