Առողջապահության համաշխարհային կազմկերպությունը (ԱՀԿ) զգուշացրել է մեկուսացումից վաղ դուրս գալու դեպքում կորոնավիրուսի նոր ալիքի վտանգի մասին։ Դա կարող է հանգեցնել նոր զոհերի։

ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադան Հեբրեիսուսը պնդում է, որ սահմանափակումները չեղարկելու հարցում շտապելու կարիք չկա՝ նույնիսկ տնտեսական բացասական ազդեցության պայմաններում, գրում է interfax-ը։

Եվրոպայում կորոնավիրուսից առավել շատ են տուժել Իտալիան և Իսպանիան, որտեղ կարանտինը պահպանվում է, սակայն որոշ սահմանափակումներ չեղրակվում են։