Beeline-ը հայտարարում է հատուկ ակցիայի մեկնարկի մասին վաճառքում առկա սմարթֆոնների համար, որը ենթադրում է, որ ներկայացված բոլոր սմարթֆոնները մարտի 1-ից Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներում հնարավոր կլինի գնել 15% զեղչով, իսկ Beeline-ի օնլայն խանութում՝ 20 տոկոս զեղչով։

Նշենք, որ զեղչը կարող է կազմել մինչև 50 000 դրամ։ Հատուկ ակցիայից օգտվելու համար հաճախորդը պետք է բաժանորդագրվի հետվճարային «Սմարթ» փաթեթներից որևէ մեկին՝ 24 ամսով: Առաջարկը գործում է 30 000 դրամից բարձր արժեքով հեռախոսների համար մինչև մայիսի 31-ը։

«Մենք շարունակում ենք դարձնել մեր ծառայությունները առավել հասանելի մեր հաճախորդների համար։ Այսօր հայտարարում ենք գարնանային ակցիա, որի շրջանակներում հաճախորդներին տրամադրում ենք մեծ զեղչեր։ Վստահ եմ, որ սա հաճելի անակնկալ կլինի մեր հաճախորդների համար», - նշեց Հայաստանում Beeline-ի Կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանը։