ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից հայտնել են, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան երրորդ չարտերային թռիչքը «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի ապրիլի 12-ին՝ ժամը 15։40-ին։

Ցուցակագրված քաղաքացիներն ապրիլի 12-ին՝ ժամը 12:00-ին, պետք է մոտենան «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի |25| - |30| հաշվառման սեղաններին՝ նստեցման կտրոնի ստացման և ուղեբեռի հանձնման նպատակով։

Հայաստան վերադարձի առաջնահերթություն է տրվել ՀՀ այն քաղաքացիներին, որոնք վերադառնալու համար Մոսկվա էին ժամանել այլ քաղաքներից, բայց թռիչքների չեղարկման պատճառով չէին կորղացել մեկնել, նաև նրանց, ովքեր այս օրերին գտնվում են դեսպանության տրամադրած հյուրանոցներում։

Առաջնահերթություն տրվել է նաև մանկահասակ երեխաներ ունեցող ՀՀ քաղաքացիներին, մեծահասակներին, հետվիրահատական վերականգնման անհրաժեշտություն ունեցող և բուժման ցուցումով Հայաստան վերադարձողներին, ծայրաստիճան բարդ կացության մեջ հայտված քաղաքացիներին։

Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի։