Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 13-ին Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Ապրիլի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա, գիշերը 7-9, ցերեկը՝ 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում ապրիլի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: