Մարտունու համայնքապետ Արմեն Ավետիսյանի հորդորը.

«Չնայած կորոնավիրուսի դեմ պայքարելու մեր բոլոր ջանքերին և նախազգուշացումներին` ցավոք, արդեն Գեղարքունիքի մարզում էլ ունենք կորոնավիրուսի հաստատված դեպք, իսկ եթե կա թեկուզ մեկ դեպք, ուրեմն` մեզնից և ոչ մեկը ապահովագրված չէ, և գուցե այս պահին նա համարվում է վիրուսի վարակը տարածող շղթայական օղակներից մեկը։ Դեռևս պարզ չեն այն բոլոր վարակակիր անձանց անունները, այդ իսկ պատճառով ուղղակի դադարեցրե՛ք շփումները և առաջին ախտանշանների դեպքում (բարձր ջերմություն, շնչարգելություն, հազ, հևոց) դիմե՛ք բժշկի։

Այսօրվանից խստագույնս պահպանել բոլոր ընդունված նախապաշտպանական միցոցները։ Ոստիկանությունը հետևելու է և կիրառելու է տուգանքի բոլոր գործիքները՝ քաղաքացիների զգոնությունը բարձր պահելու համար»: