ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս իրավիճակը հնարավորություն է աշխատանքը, ջանքը գնահատելու և արժեքները վերաիմաստավորելու:

Այս նոր հաղորդաշարը՝ «Քո սերնդակիցը», որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, հնարավորություն է ներկայացնելու մեր պատանի աշխատասեր քաղաքացիներին, որոնք իրենց ջանքի շնորհիվ երաժշտության ոլորտում հասել են լուրջ հաջողությունների:

Կխնդրեմ, որ ծնողները կազմակերպեն այս հաղորդաշարի դիտումներն իրենց երեխաների համար՝ քաջալերելու նրանց հասնելու նոր բարձունքների իրենց նախընտրած ոլորտումներում»։