ՀՀ-ում այն քաղաքացիները, որոնց փետրվարի գազի ծախսը կազմել է 10,000 դրամից ոչ ավելի, իսկ էլեկտրաէներգիայինը՝ մինչև 5000 դրամ, կստանան 50%-ի չափով փոխհատուցում, Կառավարության նիստին հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Փոխվարչապետ Գրիգորյանը նշել է, որ հատուցվելու է բոլոր բաժանորդներին՝ անկախ ժամկետանց պարտքերի հանգամանքից։

Գրիգորյանն ասել է, որ փոխանցումը միանգամից արվելու է կոմունալ ծառայություն մատուցող ընկերությանը՝ տվյալ բաժանորդի հաշվին։

Փոխվարչապետի խոսքով՝ պարտք ունեցող բաժանորդի հաշվից կնվազեցվի համապատասխան չափով գումար, իսկ պարտք չունեցողների մոտ կառաջանա կանխավճար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ այս ծրագրով շահառու է 220,000-ից ավելի քաղաքացի։ Նրա խոսքով՝ աջակցությունից օգտվող քաղաքացին կարող է նաև սոցիալական այլ ծրագրերի դիմել։