ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է մրցույթ քաղաք Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում հետևյալ թափուր հաստիքները զբաղեցնելու համար

• համաճարակաբան,
• անասնաբույժ:

Նշված պաշտոններին հավակնող անձինք պետք է ունենան համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթություն: Կարող են դիմել նաև բարձրագույն ուսումնական հաստատության վերջին կուրսում սովորող ուսանողները։

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] էլ.հասցեին մինչև 2020թ-ի ապրիլի 28-ը։