Արարատի մարզում կորոնավիրուսի 201 դեպք կա․ Մարզպետ՝ Գարիկ Սարգսյան
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է․
«Արարատի մարզում ապրիլի 13-ի տվյալներով կորոնավիրուսով 201 վարակակիր կա»։
Կա նաև 600 մեկուսացված։
«Ցավոք, այս ընթացքում մարզում ունեցել ենք մահվան 2 դեպք։ «Արտաշատի» բժշկական կենտրոնում բուժում է ստանում 110 պացիենտ»,- ասվում է գրառման մեջ։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում