ՀՀ-ից ԱՄՆ քաղաքացիների համար տարհանման չարտերային չվերթ կկազմակերպվի «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Դոհա (Քաթար)։ Թռիչքը կկայանա ապրիլի 17-ին` ժամը 15։00-ին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։

«Ուրբաթ օրը՝ ապրիլի 17-ին, ժամը 15։00-ին ԱՄՆ քաղաքացիների համար կկազմակերպվի տարհանման չարտերային չվերթ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Դոհա (Քաթար)։

Սա Հայաստանից տարհանման նպատակով կազմակեպվող միակ չվերթն է։ Դոհայից ճանապարհը շարունակելու հարցերն ուղևորները պետք է անձամբ հոգան։ Ինքնաթիռը Դոհայում վայրէջք կկատարի տեղի ժամանակով ժամը 22:50-ին:

Մանրամասն տեղեկությունների, այդ թվում՝ տոմսի արժեքի և չվերթի հետ կապված այլ տվյալների համար կարելի է ծանոթանալ կայքում զետեղված հայտարարությանը»,- ասվում է դեսպանատան հայտարարության մեջ: