Թուրքագետ Կարեն Հովյաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսաուղերձով դիմել է Թուրքիայի քաղաքացիներին:

Ինչպես որ ես կանխատեսում էի, առաջիկա հանգստյան օրերին ևս պարետային ժամ է հայտարարվել՝ ապրիլի 17-19:

Էրդողանը խոսելով Սոյլուի հրաժարականի մասին, ասել է, որ չի ընդունել հրաժարականը և նա կշարունակի պաշտոնավարել:

Ազգային համերաշխության ֆոնդին նվիրաբերվել է 1 միլիարդ 612 միլիոն լիրա:

81 նահանգում ունեն 240 հազար մահճակալի տեղ:

Հիմնում են 100 նոր հիվանդանոց 250-ական տեղանոց:

Հիվանդանոցների մի մասը պատրաստ կլինի մինչև ապրիլի 20, իսկ մյուս մասը մինչև մայիսի 15:

Նա նաև կոչ է արել գյուղացիներին, զբաղվել գյուղատնտեսությամբ և շուկա մատակարարել գյուղապրանքներ...

Դատելով Էրդողանի ելույթի առաջին մասից՝ թվում էր թե գտնվում են իդեալական վիճակում և պատրաստ են դիմակայել համաճարակին, սակայն երբ անցում է կատարում երկրորդ մասին, ակնհայտ է դառնում, որ համաճարակը Թուրքիայում նոր-նոր է սկսում իր գործն անել, ոգեշնչող ելույթին փոխարինելու է գալիս խնդրանքով ելույթը, որով խնդրում է գյուղացիներին զբաղվել գյուղաշխատանքներով, հողը պարապ չթողնել, իսկ քաղաքաբնակներին՝ նստել տանը և տանից դուրս չգալ: Նույնիսկ մասնավոր բանկերի դժվար կացության մեջ գտնվելու մասին ակնարկեց»: