Երևանում բողոքի ակցիա են իրականացնում երթուղայինների վարորդները, փոխանցում է Նովոստի Արմենիան։

Պատճառն արտակարգ դրությամբ պայմանավորված երթուղայինների գործունեության արգելքն է։ Նրանք նշել են, որ չունեն եկամտի այլ աղբյուր, և ուզում են պարզել, թե պետական աջակցության որ կետով է իրենց գումար բաժին հասնում:

Ակցիայի մասնակիցները հայտնել են, որ իրենց տրվող աջակցություն չկա, և ուզում են հասկանալ՝ ում դիմել սոցաջակցություն ստանալու համար։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը` անդրադառնալով բողոքի ակցիա իրականացնող վարորդներին, նշել է, որ նրանց համար, որպես առանձին խումբ, աջակցության ծրագիր նախատեսված չէ, սակայն նրանք կարող են դիմել սոցաջակցության մյուս ծրագրերին, եթե համապատասխանում են դրանց պահանջներին։