Անձանց ազատ տեղաշարժը սահմանափակվելու է նաև Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ, Կոճողոտ և Հաթերք համայնքների վարչական տարածքներում
Արցախի պարետի ապրիլի 14-ի որոշմամբ՝ ապրիլի 15-ից՝ ժամը 00:01-ից, անձանց ազատ տեղաշարժը սահմանափակվելու է Քաշաթաղի շրջանի Միրիկ, Մոշաթաղ, Ծիծեռնավանք, Շահումյանի շրջանի Քարվաճառ, ինչպես նաև՝ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ, Կոճողոտ և Հաթերք համայքների վարչական տարածքներում:
Արցախում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի համակարգող Տիգրան Աբրահամյանն ասել է, որ սահմանափակումը պայմանավորված է նրանով, որ այդ համայնքներում կան ինքնամեկուսացված անձինք: Գրում է «Հետքը»։
«Այն համայնքներն են, որտեղից մենք ունենք մեկուսացված, կամ՝ տեղում ունենք ինքնամեկուսացված: Դրանով պայմանավորված՝ վերահսկողությունը առողջապահական առումով ավելի ուժեղացնելու որոշում է կայացրել պարետը»,- ասել է Տիգրան Աբրահամյանը:
Ապրիլի 12-ին, Բակո Սահակյանի հրամանագրով Արցախում հայտարարվել է արտակարգ իրավիճակ։ Արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծվել է պարետատուն: Պարետատան ղեկավարման համար Բակո Սահակյանը պարետ է նշանակել Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին:

Արցախում այսօրվանից գնումներ են կատարում կտրոններով

Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը

ԱՄՆ Պետդեպը կոչ է արել ամբողջապես վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ և խիստ ճնշումներ Ալիևի նկատմամբ

Պահանջում ենք Լաչինի միջանցքի ապաշրջափակման կոչերին չարձագանքելու դեպքում Ադրբեջանի դեմ կիրառել պատժամիջոցներ․ Քաղհասարակության հայտարարությունը

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում կմեկնարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները

«Եթե Արցախում երեխաներ կան, ուրեմն կա նաև մեր կարիքը». «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի աշխատակից
