Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով՝ հարցին, թե արդյո՞ք թեստերի պակաս չունե՞նք և ի՞նչ չափով ենք իրականացնում, վստահեցրել է, որ շատ երկրների համեմատությամբ մենք մեծ թվով թեստեր ենք իրականացրել և միայն որակյալ թեստերի վրա են թեստավորում անում:

Հարցին՝ թեստերը գնելուց հետո ինչպե՞ս են հավաստիանում՝ արդյոք որակյա՞լ են, նախարարն ասել է, որ իրենք շատ ուշադիր են նման հարցերում և շատ երկրներում եղել են նաև նման խնդիրներ: Նա տեղեկացրել է նաև, որ եղել է այնպիսի դեպք, երբ խմբաքանակը անորակ է եղել և դրանք չեն կիրառել:

Հարցին՝ ռիսկային համարո՞ւմ եք արտակարգ դրության պայմաններում Արցախում ընտրությունների երկրորդ փուլ սկսելը, Թորոսյանը հայտնել է, որ Արցախի իշխանությունները հետևում են բոլոր կաննոններին և իրենց համաճարակի հարցը պետք է նայել այդ համատեքստում: