«Ազատության» ուղիղ եթերում այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հարց է ուղղվել․

«Դուք Ձեր հարցազրույցներից մեկում ասացիք, որ մեկ-երկու տարի նախկին կյանքին դեռ չենք կարող վերադառնալ, նկատի ունեք երկու տարի դիմակներով, սոցիալական հեռավորություն պահելո՞վ պիտի ապրենք»։

Նա պատասխանել է.

«Հավանաբար, այո, որովհետև ոչ մի երաշխիք չկա, որ աշնանը, ցրտերն ընկնելուն պես նորից վարակը չի բռնկվի և մենք կրկին այս մարտահրավերի առաջ չենք կանգնելու: Մենք դեռ երկար պետք է պահպանենք սանիտարահիգիենիկ կանոնները, դիմակներ կրելը, սոցիալական հեռավորություն պահապնելը և այլն»:

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ հետևանքներ է թողնում օրգանիզմում հիվանդությունից հետո կորոնավիրուսը, նախարարն ասել է, որ դուրս գրված քաղաքացիների վիճակը մեզ թույլ տալիս է ասել, որ նրանք դուրս են գրվել առանց որևէ առողջական խնդրի, սակայն չի կարող ստույգ ասել նրանց օրգանիզմում փոփոխություններ տեղի՞ են ունեցել, թե՞ ոչ: Թորոսյանի խոսքով՝ այս ամենի վերջնական պատասխանը կտա ժամանակը և լայնածավալ հետազոտությունները: