Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը վիրահատությունից հետո բաց կթողնի 2․5-3 ամիս։ Այդ մասին հայտարարել է Բրազիլիայի հավաքականի բժիշկ Ռոդրիգո Լասմարը, ով այս շաբաթ վիրահատելու է 26-ամյա բրազիլացուն։ Այս տեղեկությունը փոխանցել է Football Espana-ն։ Հարձակվողը ոտնաթաթի վնասվածք էր ստացել «Մարսելի» դեմ Ֆրանսիայի առաջնության 27-րդ տուրի խաղում, որում 77-րդ րոպեին դաշտը լքել էր պատգարակով։

Իրադարձությունների այդպիսի զարգացման դեպքում, Նեյմարը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը և կարող է չմասնակցել նաև Ռուսաստանում սպասվող ԱԱ-2018-ին։

Մարտի 6-ին ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում կընդունի Մադրիդի «Ռեալին»: Առաջին խաղում Արքայական ակումբը հաղթել է 3։1 հաշվով։