Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նախնական տվյալներով ստացել է ձայների 87%-ը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազատ Հայերնիք» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Արայիկ Հարությունյանն՝ Արցախի հաջորդ Նախագահ: Նախնական արդյունքներն՝ ավելի քան 87 տոկոս. շնորհավորում եմ բոլորիս»,- ասվում է գրառման մեջ:

Ապրիլի 14-ին անցկացվել է Արցախի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը։ Համաձայն ԱՀ ոստիկանության տվյալների` ընտրություններին մասնակցել է 47,050 ընտրող (ընտրողների 44,9 տոկոսը):