Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքան իր էջում գրել է.

«Հարգելի լոռեցիներ, այսօր Լոռու մարզում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության ևս 1դեպք:

Այսօրվա դրությամբ Լոռիում վարակվածության դեպքերի թիվը դարձավ 9: Նրանից 1-ն ապաքինվել և դուրս է գրվել:

Բոլոր կոնտակտավորները հայտնաբերված և մեկուսացված են:

Եվս մեկ անգամ հորդորում եմ. մնացեք տանը, տնից դուրս եկեք միայն խիստ անհրաժեշտության դեպքում, պահպանեք պարետի ցուցումներն ու հիգիենայի կանոնները, օգնեք միասին' հնարավորինս շուտ հաղթահարել այս համաճարակն ու ժամ առաջ վերադառնալ բնականոն կյանքի»: