Ապրիլի 15-ից Վրաստանի չորս խոշոր քաղաքում` Թբիլիսիում, Ռուսթավիում, Բաթումիում և Քութաիսիում 10 օրվա ընթացքում արգելվում է բոլոր տեսակի տեղաշարժը, մուտքն ու ելքը:

Այս հատուկ ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան։ Այս մասին գրում է Jnews-ը։

Ապրիլի 14-ին առաջին անգամ Վրաստանում մեկ օրում վարակի 30 դեպք է հաստատվել: Վարչապետի խոսքով՝ միջոցների խստացումը կապված է վարակակիրների քանակի աճի հետ, գրում է Apsny.ge-ն։

Վարչապետը նաև տեղեկացրել է, որ արտակարգ դրությունը երկարաձգվում է մինչև մայիսի 10-ը: