Հայաստանում վաճառվող դիզելի մանրածախ գները նախորդ շաբաթվա համեմատ նվազել են 30-ից 40 դրամով։ Երևանի բենզալցակայաններում այսօր դիզելային վառելիքը վաճառվում է 1 լիտրը 340-350 դրամ արժեքով։ Նախորդ շաբաթ արձանագրել էինք, որ դիզելը վաճառվում էր 370-390 դրամ/լիտր միջակայքում։

Դիզելի գինն ի տարբերություն համաշխարհային գների՝ Հայաստանում շաբաթներ շարունակ էական նվազում չէր գրանցում։ Մինչ ապրիլի 6-ը, ըստ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, նվազել էր 20-ից 40 դրամով։ Եթե դա գումարենք այսօր արձանագրած գնին, ապա մեկ լիտրի հաշվով անկումը նախորդ ամսվա սկզբի հետ համեմատ կազում է 50-ից 80 դրամ։

Դիզելի գինը չէր նվազում երկու հնարավոր պատճառով՝ Հայաստան դիզելային վառելիքի նոր խմբաքանակ չէր ներմուծվել և տնտեսավորղները պայմանավորվել էին գնի շուրջ։ Ենթադրվում է, որ դիզելային վառելիքի նոր խմբաքանակ է ներմուծվել երկիր, որն անդարդարձել գնի նվազման վրա։ Վերլուծական մեկնաբանությունները ներկայացրել է «Հետք»-ը։

Գների նվազման դինամիկան դժվար թե երկար պահպանվի, քանի որ նավթ արդյունահանող երկրներն օրերս պայմանավորվածության են եկել, որպեսզի նվազեցնեն շուկա հանվող նավթի ծավալը։ Այդ որոշմանը հանգել են մի պարզ պատճառով, քանի որ կորոնավիրուսով պայմանավորված նավթամթերքի սպառման պահանջարկը կտրուկ նվազել էր՝ առաջացնելով գնի շոշափելի անկում։