Քանի որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումները երկարաձգվել են, ոստիկանությունը նույնպես, մինչև սահմանափակումների ավարտը, շարունակում է դադարեցնել անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային ստորաբաժանումների՝ քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը: Այս մասին հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Անհետաձգելի անհրաժեշտության դեպքերում քաղաքացիները կարող են զանգել անձնագրային և վիզաների վարչության «Թեժ գիծ» ծառայության +374 10 37-02-64, +374 11 37-02-68, +374 11 37-02-43 հեռախոսահամարներին կամ թողնել հաղորդագրություն [email protected] էլ. փոստի հասցեին՝ հետադարձ կապի համար նշելով իրենց հեռախոսահամարը: