Ազգությամբ իսպանացի և ֆրանսիացի գեղանկարիչ Պաբլո Պիկասոյի (1881-1973) «Բերետով և վանդակավոր շորով կինը (Մարիա-Թերեզա Վալտեր)» կտավը Լոնդոնում կայացած Sotheby's աճուրդային տան սակարկությունների արդյունքում վաճառվել է 69.4 մլն դոլարով։

Կտավը ստեղծվել է 1937թ․-ին: Դրանում պատկերված է Պիկասոյի ընկերուհին, բնորդուհին ու մուսան՝ Մարիա Թերեզա Վալտերը:

Նշենք, որ կտավի ստեղծումից 2 տարի առաջ Վալտերը (1909-1977) նկարչի համար աղջիկ է լույս աշխարհ բերել:

Մարիա Թերեզայի կերպարը աճուրդային տանը անվանել են պայծառ, զգայուն և հուզիչ: