Երևանի 2020թ-ի բյուջեի շրջանակում՝ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 43 մշակութային և 41 մարզական կազմակերպության 2648 աշխատակից ընդգրկվել է «Առողջության ապահովագրություն» ծրագրի շահառուների ցանկում: Այդ մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Գրում է ՊանԱրմենիան-ը։

Ապահովագրությունը գործում է ապրիլի 1-ից, իսկ հունվարին բժշկական ապահովագրությունը չի տրամադրվել, քանի որ ապահովագրական ընտրության համար հայտարարվել էր մրցույթ և գնման գործընթացն ավարտվել էր մարտին։