Ապրիլի 16-ին Ազգային ժողովը Կենտրոնական բանկի հաջորդ նախագահին է ընտրելու, քանի որ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է հունիսի 1-ին:

Այս պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանի թեկնածությունը։

Գալստյանը տնտեսագիտության թեկնածու է, ավարտել է Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան Հանրային կառավարման դպրոցը: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1998-ին՝ ՀՀ կենտրոնական բանկում: 2018թ-ից առ այսօր ԿԲ խորհրդի անդամ է: