Պարետի հրահանգով Հայաստանում չի թույլատրվում բացել «բեռ 200»-ը (ռազմական տերմին՝ ցինկե դագաղ-խմբ․), որոնք կորոնավիրուսից մահացած ՀՀ քաղաքացիների դիերով արտասահմանից Հայաստան են բերվում, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի դիտարկմանը, թե արտասահմանում մահացած Հայաստանի քաղաքացիները ՀՀ են բերվում ցինկե դագաղներով՝ Թորոսյանը նշել է, թե դա արվում է, որպեսզի կանխվի կորոնավիրուսի տարածումը։

Թորոսյանի խոսքով՝ մարմինը դագաղով փոխադրելու և փոխանցելու պահից դրան պետք է ամրագրված լինեն փաստաթղթեր՝ բեռի ուղարկման և ստացման համար։

Միքայելյանն իր հերթին հայտարարել է, որ մի քանի ամիս առաջ գրանցվել է դեպք, երբ Հայաստան սխալմամբ սգացողներին բերել են արտասահմանցու մարմին։

«Կարծեմ նա ռուս էր։ Ես ձեզ 100 տոկոսով եմ հայտարարում, որ նման բան տեղի է ունեցել։ Ես գիտեմ՝ ինչ եմ ասում։ Այնտեղ շփոթել են նրա կոդը և սխալմամբ ուղարկել են Հայաստան։ Այդ պատճառով ավելի լավ կլինի, եթե այդ հարցը արժանանա ձեր ուշադրությանը»,- հայտարարել է պատգամավորը։