Կառավարության կայքում հրապարակված Պարետի ապրիլի 15-ի որոշմամբ արգելվում է Արարատի մարզի Նորաշեն համայնք անձանց ու տրանսպորտային միջոցների ելումուտը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաներին, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման:

Մուտք գործելու համար բացառություն է սահմանվել մինչև ապրիլի 15-ը՝ ժամը 24:00-ն, Նորաշենում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքի համար:

Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու համար ԱԱԾ-ն ու ոստիկանությունը սահմանված վայրերում կտեղադրեն հատուկ անցակետեր ու զննման կետեր՝ համայնքի տարածք թույլատրվող անձանց ու մեքենաների զննումն իրականացնելու համար:

Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից ու գործելու է մինչև ապրիլի 18-ը՝ ժամը 23:59-ը: