Լոնդոնի Tate պատկերասրահում հայտնաբերել են իտալացի նկարիչ Ամեդեո Մոդիլյանիի (1884 – 1920) վրձնի մի կնոջ դիմանկար։ Ստեղծագործությունը վերջին դարի ընթացքում «թաքցված» է եղել «Աղջկա դիմանար» կոչվող մի այլ կտավի տակ:

Թանգարանի աշխատակիցներին հայտնագործություն կատարելուն օգնել է 1917թ.-ին նկարված նկարի ռենտգենյան հետազոտությունը, որը Լոնդոնի պատկերասրահի գլխավոր գլուխգործոցներից մեկն է: Ենթադրաբար, սկզբնապես Մոդիլյանին պատկերել է բրիտանացի գրող, բանաստեղծուի և լրագրողուհի Բեատրիս Հասթինգսին, որից հետ նրանց կապել են ռոմանտիկ հարաբերությունները: Հնարավոր է, երբ երկու տարի տևած սիրավեպը 1916թ․-ին ավարտվել է, նկարիչը որոշել է ոչնչացնել նախկին սիրուհու մասին հիշողությունները՝ նրա դիմանկարի վրա նկարելով այլ կնոջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: