Ոստիկանության օրվա առթիվ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով կառույցի խումբ ծառայողներ պարգևատրվել են ՀՀ պետական պարգևներով։

Նրանք պարգևատրվել են իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի և ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի համար։

Մարտական ծառայության մեդալով են պարգևատրվել․ Գեղարդ Արտակի Խուրշուդյանը՝ Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (1032 զորամաս) հասարակական կարգի պահպանության 1-ին գումարտակի հրամանատար, մայոր

Հրաչիկ Միսակի Մարգարյանը՝ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մեղրիի բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր

Մխիթար Գոշի մեդալով են պարգևատրվել՝

Հակոբ Ռաֆիկի Պետրոսյանը՝ Ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետի տեղակալ, հետաքննության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով՝

Հայկ Գրիգորիի Գրիգորյանը՝ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ- հետախուզական տեղեկատվության և համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ

Վանյա Յուրիկի Սահակյանը՝ Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ

Բագրատ Յուրիկի Դավթյանը՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատարի օգնական, ջոկի հրամանատար, ոստիկանության ավագ ենթասպա

Երախտագիտության մեդալով՝

Արմեն Էդիկի Սուքիասյանը՝ Ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ

Արշակ Գարեգինի Արշակյանը՝ Ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետի տեղակալ, կադրերի ընտրության և կադրային ռեսուրսի կառավարման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ: