Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ միջազգային դոնորների հետ բանակցությունների արդյունքում մինչև 2020թ-ի ավարտը երկրի տնտեսությունը լրացուցիչ $1.5 մլրդ կստանա։

Նա օժանդակության համար շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին, Ասիական զարգացման բանկին, ՎԶԵԲ-ին, Եվրոպական ներդրումային բանկին, Գերմանիայի զարգացման հիմնադրամին և Ֆրանսիայի զարգացման հիմնադրամին, գրում է Apsny.ge-ն։

Գախարիան պարզաբանել է, որ դա բյուջետային և նպատակային օգնություն է, որն ուղղվելու է երկրի բյուջե, ինչպես նաև կոնկրետ նախագծերի։

Միաժամանակ, ըստ Գախարիայի՝ Վրաստանն առաջին երկիրը կդառնա, որը կկարողանա պայմանավորվել Արժույքի միջազգային հիմնադրամի հետ ծրագրի երկարացման պայմանների մասին։

Ըստ նրա՝ դա նշանակում է, որ վրացական տնտեսությունը ևս 447 մլն կստանա մեկ տարվա ընթացքում։