«Վեոլիա Ջուր» ընկերությունը որոշել է հատուկ պայմաններ տրամադրել COVID-19-ի պացիենտների բուժմամբ զբաղվող 9 բժշկական կազմակերպություններին՝ ազատելով նրանց մարտ և ապրիլ ամիսների ջրի վարձավճարների պարտավորությունից։ Այս մասին հայտնում է ընկերության հանրային կապերի բաժինը։

Հատուկ կարգավիճակ ստացած կազմակերպությունների ցանկում են՝

  • «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը,
  • Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը,
  • Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը,
  • «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի ծննդատան մասնաշենքը,
  • Արտաշատի բժշկական կենտրոնը,
  • Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցը,
  • Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը,
  • Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը,
  • Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը։