Դուբայի օդանավակայանում ուղևորվողներին կդիմավորի ռոբոտը, որը կհետևի կասկածելի մարդկանց և կզեկուցի նրանց գործողությունների մասին: Դուբայի մաքսատունն արդեն թեստավորել է առաջին նման ռոբոտին, այն կգործարկվի ժամանման սեկտորում:

«Դա անդրոիդ է: Այն ամբողջությամբ դեռ չի գործարկվել, բայց փորձնական փուլ է անցել օդանավակայաններում»,- ասել է Դուբայի մաքսատան ինովացիաների կենտրոնի մասնագետ Հալիդ ալ Զարունին: Նրա խոսքով՝ անդրոիդը կկարողանա ճանաչել դեմքերը, ինչպես նաև օժտված կլինի ռենտգենյան սքանավորման և ջերմային տեսողության կարողություններով:

Նա տեղեկատվություն կհավաքի ցանկացած կասկածելի վարքագծի վերաբերյալ և այն կփոխանցի հատուկ կենտրոն: Սպառնալիքների բացակայության դեպքում ռոբոտը պարզապես կողջունի ուղևորներին: