Կառավարության նիստի սկզբում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, ինչից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ․

«Համաճարակի մեր կորը կառավարելիության տիրույթում է, բայց եթե շարունակենք այն վերաբերմունքը, որ հաճախ տեսնում ենք, կարող է իսկապես ունենանք համաճարակի նոր բռնկում։ Ուզում եմ, որ հանրությունը տեղյակ լինի այն դեպքին, որ տեղի է ունեցել օրեր առաջ՝ Արարատի մարզի Նորաշեն գյուղում։ Մեկուսացման մեջ գտնվողներից մեկի ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել ու դիմումի հիման վրա, նա ուղեցկվել է թաղման արարողության՝ նախապես զգուշացվելով, որ պետք է պահել հեռավորություն․ նա ոստիկանի ուղեկցությամբ է գնացել, բայց հասկանալի է, հուզումնալից պահ է եղել ու ի հեճուկս հորդորներին, հարազատների հետ գրկախառնվել է ու երկու օր անց մեկուսացման մեջ գտնվողի մոտ թեստը դրական արդյունք է ցույց տվել։ Սրա արդյունքում պարետատունը որոշել է Նորաշենն ամբողջությամբ մեկուսացնել․․․

Ոստիկանությունը չի կարող ամեն ինչ հսկողության տակ պահել ու հիմա ասենք՝ վարակված հարազատներ, Աստված չանի՝ մահվան ելքով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։