Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սա ի՞նչ է նշանակում։ Բա մեկուսացում, կարանտին, կարգ ու կանոն եք սահմանել․․․

Ռսական կործանիչները երկնքում, սրանք էլ հիմա մեր հողի՞ վրա են սապագ օրհնում։ ՀՀ-ում իշխանություն կա՞՝ պարետ, ոստիկանություն, ԱԱԾ, թե՞ արդեն հանձնել եք Պուծինին։ Թե՞ դուք միայն իմ դուռն եք գիշերը ջարդում՝ համաճարակի լրջության մասին գրառումից հետո։

Սա հայտարարություն է հանցագործության, պետական դավաճանության, հակահայկական սադրանքի մասին։ Պատահաբա՞ր է արդյոք 5-րդ շարասյան այս շքերթը Արցախի «ընտրական» խայտառակությունից հետո․․․ Խնդրում եմ այն ոստիկանապետերին և պատգամավորներին, որ ինձ զանգահարում և գրում են այլ առիթներով՝ պարզեք, ստուգեք, գտեք սրանց։

Լուսանկարներով համարները ճշտեք և զեկուցեք ձեզ աշխատավարձ վճարող ազգին՝ սա ի՞նչ խայտառակություն է»։