Հաշվի առնելով հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմը՝ ՀՀ պարետի հանձնարարությամբ մինչև մայիսի 14-ը Ճանապարհային ոստիկանությունը որոշ ծառայություններ կիրականացնի առցանց եղանակով:

Առցանց կիրականացվեն Տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի հատկացման, Տրանսպորտային միջոցի կորած հաշվառման վկայագրի փոխարեն նոր վկայագրի հատկացման, Տրանսպորտային միջոցի կորած համարանիշի փոխարեն նորի կամ կրկնօրինակի հատկացման, Վարչական տույժ նշանակելու մասին կայացված որոշումների վերաբերյալ տեղեկությունների ստացման և այլ ծառայությունների համար։

Ցանկում նշված ծառայություններից բացի Ճանապարհային ոստիկանությունն այլ գործարքներ չի իրականացնի մինչև արտակարգ դրության ավարտը: