Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Արսենալ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալելով «Մանչեսթեր Սիթի»-ին խայտառակ պարտություն կրեց:

Հանդիպման 14-րդ րոպեին, «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստ Բերնարդո Սիլվան հեռահար հարվածով առաջ մղեց իր թիմին: Մինչ առաջին կեսի ավարտը «Մանչեսթեր Սիթի»-ին 2 անգամ էլ գրավեց «Արսենալ»-ի դարպասը: Նախ խաղի 28-րդ րոպեին աչքի ընկավ Դավիթ Սիլվան, այնուհետ՝ 33-րդ րոպեին Սանեն:

Երկրորդ կեսի մեկնարկային «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակում խախտեցին խաղի կանոնները Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ, բայց նշանակված 11 մետրանոց հարվածն չկարողացավ իրացնել Օբամեյանգը:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 28-րդ տուր՝

«Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0։3

«Արսենալ»-ը հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 4-ին Պրեմիեր լիգայի շրջանակներում: