Հայ եկեղեցին պետք է ժողովրդի հետ լինի՝ ծառայելով նրան․ Արամ Առաջին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հայտարարել է, որ այժմ ավելի քան երբևէ հայ եկեղեցին պետք է ժողովրդի հետ լինի՝ ծառայելով նրան, հոգևոր սնունդ հայթայթելով, կարիքավորներին օգնելով։
Նա ընդգծել է, որ հենց դա է հայ հոգևորականի կոչումը՝ նշելով, որ մոտիկից հետևում է հովվական աշխատանքին։
«Բարձր ենք գնահատում ձեր ծառայության նվիրումը։ Թող մեր Տեր Քրիստոսը վարձահատույց լինի ձեզ։ Աղոթեք մեր ժողովրդի զավակների համար»,- գրել է Արամ Ա-ն։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում