Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակի դեպք է գրանցվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է մարզպետ Գնել Սանոսյանը։

«Ցավով պետք է արձանագրենք, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության 1 դեպք է գրանցվել։ Աշխատանքներ են տարվում շփման շրջանակը պարզելու և ըստ բժշկական ցուցումների՝ համապատասխան ընթացք տալու համար։

Խնդրում եմ ցուցաբերել սոցիալական բարձր պատասխանատվություն, հետևել պարետի ցուցումներին, պահպանել հիգիենայի կանոնները»,-ասվում է գրառման մեջ։

Ապրիլի 11-ին մարզպետը ևս հայտնել էր Գեղարքունիքում առաջին վարակի մասին, բայց կրկնակի թեստը բացասական է եղել, 3-րդը՝ նույնպես։