Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է պոլիէթիլենային պարկերի և տոպրակների իրացումն արգելող օրինագիծը:

Նախագծով առաջարկվում է 2022թ-ի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և իրականացման վայրերում, այդ թվում՝ շրջիկ առևտրի կետերում, արգելել մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների` բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրվածը, վաճառքը և իրացումը:

Օրինագծին կողմ է քվեարկել 105 պատգամավոր։