ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սահմանափակումներն ԱՄՆ-ում քայլ առ քայլ կչեղարկվեն։

Որոշումները պետք է կայացնեն նահանգների ղեկավարները։ Սակայն սահմանափակումները հանելուց առաջ հարկավոր է հասնել նոր վարակների ալիքի անկման։ Այս մասին գրում է ՌԲԿ-ն՝ Reuters-ին հղումով։

Ըստ Թրամփի՝ սահմանափակումների չեղարկման որոշումները կայացվելու են ըստ յուրաքանչյուր նահանգում ստեղծված իրավիճակի։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ եթե նահանգապետը համարի, որ բոլոր սահմանափակումները պետք է պահպանվեն, ուրեմն այդպես էլ կլինի։

«Մենք ամեն ինչ միանգամից չենք բացում, քայլ առ քայլ ենք դա անում»,- ասել է Թրամփը։