Ազգային ժողովը Կենտրոնական (ԿԲ) բանկի նախագահ է ընտրել միակ թեկնածու Մարտին Գալստյանին։

ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրել է փակ-գաղտնի քվեարկության արդյունքները, համաձայն որոնց՝ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 119-ը, կողմ է եղել 104 պատգամավոր, դեմ՝ 15:

Մարտին Գալստյանի թեկնածությունն առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը: Վերջինս երկար տարիներ աշխատում է ԿԲ-ում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ:

Ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 2000թ-ին ավարտել է Ջոն Քենեդու անվան հանրային կառավարման դպրոցը, ապա Հարվարդի համալսարանը` ստանալով հանրային կառավարման մագիստրոսի կոչում:

Հիշեցնենք, որ ԿԲ գործող նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է հունիսի 12-ին: