Եթե Եվրոպական միությունը, որն արդեն կոչ է արել սահմանները փակել մինչև մայիսի կեսը, որոշի երկարաձգել արտաքին սահմանների փակումը մինչև սեպտեմբեր, ԵՄ անդամ որևէ երկրի քաղաքացի չհանդիսացողները դեպի Եվրոպա մուտք գործելու հնարավորություն չեն ունենա, փոխանցում է WT-ն։

Պանդեմիայի ռիսկի նվազեցումից և Շենգենյան գոտու՝ բնականոն գործունեության վերադառնալուց հետո, անդամ-երկրները կսկսեն պահանջել լրացուցիչ փաստաթղթեր, որոնք վերաբերում են առողջական կարգավիճակին։

Նշվում է, որ երբ սեպտեմբերից բացվեն Շենգենյան սահմանները, վիզա ստանալու համար դիմողները պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն։

Թեստը պետք է հանձնված լինի վիզայի համար դիմելուց 2 շաբաթ առաջ և ունենա բացասական արդյունք։ Ճանապարհորդողներից հնարավոր է պահանջվի նաև նոր թեստ՝ Շենգեն գոտի մտնելուց առաջ՝ համոզվելու համար, որ նա չի վարակվել թեստը հանձնելուց հետո։