Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա»-ն երկար տարիներ անց առաջին անգամ, այլ թանգարանում ցուցադրվելու նպատակով դուրս կհանվի Լուվրից։ Հիշեցնենք, որ այդ նկարը հայտնի է նաև «Ջոկոնդա» անվանմամբ։ Այն վերջին անգամ դուրս է հանվել Լուվրից 1974թ.-ին, Այսինքն Ստեղծագործությունը արդեն 44 տարի է ցուցադրվում է Լուվրի թանգարանում, և յուրաքանչյուր այցելու հիանում է դրա խորհրդավորությամբ։

Այս կտավը ցանկանում են ցուցադրել այլ թանգարաններում։ Ֆրանսիայի Կառավարությունն առաջին անգամ քննարկել և ընդունել է նման առաջարկները: Ենթադրվում է, որ առաջին անգամ Լանսում կցուցադրվի՝ Լուվրի մասնաճյուղում կազմակերպված փառատոնին: