ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Երևանի մեկ միասնական առաջին ատյանի դատարանի ստեղծման որոշման նախագծին: 

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ստեղծելով մեկ միասնական դատարան՝ հնարավորություն կընձեռվի, գործերը ոչ միայն հավասարաչափ բաշխվեն բոլոր դատավորների միջև, այլև կրճատվեն ժամկետներն ու տնտեսվեն ռեսուրսները:

Ըստ նրա՝ այսպես առաջարկում են գնալ այն ճանապարհով, որ ոչ թե դատավորների թիվն ավելացնեն, այլ՝ բեռնաթափեն դատարաններն անիմաստ փաստաթղթերից ու քաշքշուկից:
Վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ այս նախագծով շատ լավ բան է արվում, քանի որ «դատարաններում ծանրաբեռնվածության մակարդակի սարսափելի տատանում կա»: