Ռուսաստանի Կրասնոդար և Դոնի Ռոստով քաղաքներից Հայաստան է տեղափոխվել ՀՀ 200 քաղաքացի: Այս մասին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը: Տեղափոխությունն իրականացվել է ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության միջոցով:

Հայրենիք վերադառնալու առաջնահերթությունը տրվել է Կրասնոդարի երկրամասում ու Ռոստովի մարզում գտնվող և կացության հետ կապված խնդիրների բախված քաղաքացիներին, ինչպես նաև մանկահասակ երեխաներ ունեցողներին, մեծահասակներին, հետվիրահատական վերականգնման անհրաժեշտություն ունեցող և բուժման ցուցումով Հայաստան վերադարձողներին, ծայրաստիճան բարդ կացության մեջ հայտնված քաղաքացիներին։ Բացի նշվածներից՝ Ռոստովի մարզից առաջնահերթ վերադարձել են նաև այն հայերը, ովքեր գտնվում էին Դոնի Ռոստովում գործող ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից տրամադրված կացարանում:

Հիշենենք, որ ապրիլի 6-ին, 7-ին և 12-ին ռուսական «Red Wings» ավիաընկերությունը 3 հատուկ չվերթ էր իրականացրել Մոսկվայից Երևան, իսկ վերադարձած քաղաքացիները ենթարկվում են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի: